Ամերիկացի երգիչ Քրիս Բրաունին ձերբակալել են Փարիզում, երկու այլ տղամարդկանց հետ, հայտնում է Reuters-ը:

Ըստ ֆրանսիական ոստիկանության աղբյուրի՝ երեք տղամարդիկ կասկածվում են բռնաբարության մեջ:

Ձերբակալության մասին առաջինը հաղորդել է Closer պարբերականը, ըստ որի, 24-ամյա աղջիկը երեք տղամարդկանց, Քրիս Բրաունի գլխավորությամբ, մեղադրում է բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել Բրաունի հյուրանոցի համարում հունվարի 15-ին:

2018թ.-ին օգոստոսին Քրիս Բրաունը, որը հայտնի էր լայն արձագանք ստացած երգչուհի Ռիհանայի նկատմամբ բռության դեպքով, արդեն իսկ հայտնվել է խմբակային բռնաբարության մեջ ներգրավված լինելու կասկածանքի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել