Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքէջից:

Ստորև ներկայացվում է Տիգրան Գալստյանի կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1978 թ. 22 հունվար, ք. Երևան:

Կրթություն

2000թ․-ին ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում:

2002թ․-ին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

2010թ․-ին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում պաշտպանել է «Կազմակերպության կառավարման տեղեկատվական համակարգերի մոդելավորման հիմնախնդիրները» գիտական թեզը և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2002-2003 թթ. - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խանութ-սրահի ղեկավար,

2003-2006 թթ. - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ,

2007-2008 թթ. - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական,

2009-2018 թթ․ - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար,

2018թ. սեպտեմբերի 10-ից մինչև 2019թ. հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել