Այսօր գեղեցկությունը, երիտասարդությունն ու կենսուրախությունը չեն սահմանափակվում ինչ-որ կարծրատիպերով: Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել 65-ամյա ուկրաինուհի Լարիսա Միխայլցովան: Ի դեպ, նա, ըստ BBC-ի, աշխարհի ազդեցիկ կանանցից մեկն է:

Այս հասարակ բնակչուհին պատահական չէ, որ այս ցանկում է հայտնվել: Կինն արդեն մի քանի տարի է՝ բոլորին զարմացնում է իր խելքով, բարությամբ և գեղեցկությամբ, և քանի որ այս ցանկում հայտնվում են 15-94 տարեկան կանայք, նա տարիքային խնդրի առաջ չի կանգնել:

Կինը հայտնվել է այնպիսի մարդկանց շարքում, ինչպիսիք են գիտնականներ, դերասաններ, քաղաքական գործիչների աղջիկներ: Նրանք բոլորն էլ միմյանց ոգեշնչում են:

Լարիսան արդեն 3 տարի է՝ իրեն փորձում է մոդելային ասպարեզում: Կինը մեծ պահանջարկ ունի: Քանի որ նրան հոգեհարազատ է երաժշտությունը, ֆոտոսեսիաներից մեկում ակորդեոնով է լուսանկարվել՝ ուշադրությունը հրավիրելով երաժշտության վրա:

Կնոջ կարգախոսն ինքնավստահ լինելն է: 

Լարիսան հրաշալի տեսք ունի, ինչպես արդեն նկատեցիք, նաև իդեալական տվյալներ՝ 55 կգ քաշ, 175 սմ հասակ, 90-65-90 չափսեր: Սա գենետիկա չէ, այլ աշխատանքի արդյունք:

Լարիսան բոլորին խորհուրդ է տալիս ամեն ինչից մի քիչ փորձել, հիմնականում նախապատվությունը տալիս է բանջարեղենին:

Եվս մեկ կանոն. երբեք պետք չէ արածի համար զղջալ, պետք է ընդունել ցանկացած նոր բան:

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել