Armsport.am-ը գրում է․

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:

Այս մասին հայտնում է Evening Standard-ը:

Դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը մինչև 6 շաբաթ բաց կթողնի աջ ոտքի կոճի կոտրվածքի պատճառով: Մխիթարյանը վերջերս վերսկսել էր մարզումները մարզասրահում:

Հունվարի 25-ին «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» միմյանց հետ կխաղան Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչի շրջանակոմ Լոնդոնում:

Հայ ֆուտբոլիստն, ավելի վաղ, պատասխանելով «Արսենալի» շնորհավորանքին, նշել էր, որ շուտով կվերադառնա ավելի ուժեղ ու էներգիայով լի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել