Panorama.am-ը գրում է․

«Սփյուռքի նախարարության կրճատումը կանխատեսելի չէր։ Ոչ միայն կանխատեսելի չէր, այլ անակնկալ էր»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

«Մի ազգ, որի միայն մեկ քառորդն է Հայաստանում ապրում, իսկ մյուս՝ զգալի մասը, սփռված է սփյուռքում, Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կար։ Այլ բան է, որ այն պետք եղած արդյունավետությամբ չէր աշխատում։ Նախարարությունում, իմ կարծիքով, պետք է բաժիններ ավելացվեին, որ կառույցն ավելի արդյունավետ աշխատեր»,- ասաց նա։

Անդրադառնալով Մշակույթի նախարարության փակման գործընթացին՝ Սամվել Կարապետյանը նկատեց, որ ադրբեջանցիներն ու վրացիները զանգվածաբար հայտարարում են, որ հայկական հուշարձաններն աղվանական ու գրիգորյան վրացական են, մինչդեռ հայկական պետությունը հիմնավոր պատասխան այդպես էլ չի հնչեցնում։

«Մենք մտածում ենք՝ դե բոլորն էլ գիտեն, որ հայկական է, էլ ի՞նչ հայտարարենք։ Բայց մշակույթն անպաշտպան թողնել չի կարելի, ոտնձգություններին պետք է պատասխան տրվի։ Սա անտարբերություն է, անողնաշարություն է, այդ դաշտում բացակայություն է։ Չերչիլն ասում էր՝ «Մենք ինչի՞ համար ենք պայքարում. մշակույթի»։ Միաժամանակ, եթե դու ստիպված ես միայն պաշտպանվել, դա հարցի ճիշտ լուծում չէ, մենք նաև պետք է նախահարձակ լինենք։ Խոսք չունեմ, թե ինչ կեցվածք ունի մեր ժողովուրդը»,- ասաց բանախոսը։

Ասուլիսին ներկա քանդակագործ Լևոն Թոքմաջյանն իր հերթին նկատեց, որ կառավարության անդամ նշանակվածներն իրենք են շատ անգամ կառավարության պատիվը գցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել