Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի նախագահելու ՀԱՊԿ-ում: Դրա մասին ասել եմ ճգնաժամի առաջին իսկ օրվանից: Ակնհայտ է նաև, որ այդ դիրքորոշմանn աջակցում են մնացած բոլոր անդամ պետությունները:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ետ չկանգնելով սեփական դիրքորոշումից և միաժամանակ չպարալիզացնելով կազմակերպության աշխատանքը և գործընկերների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման տեսանկյունից՝ կարծում եմ՝ Հայաստանի համար լավագույն տարբերակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին կողմ քվեարկելն է` պայմանով, որ նա իր պարտականությունների կատարումը կսկսի այն օրվանից, երբ պետք է ավարտվեր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել