«Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռևս չի նշանակ­վել: Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօ­րեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ  ամուսինն է, սակայն նոր կառա­վարության անդամ չնշանակվեց: 

Չնայած կա­ռավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Էներգետիկայի նախարարությունը նախատեսվում է միավորել Տարածքային կառավարման կամ Բնապահպա­նության նախարարության հետ, սակայն նախա­րար, փաստորեն, այլ անձ նշանակվեց: 

Իսկ Վանեցյանի քենակալը, որը վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում, ըստ որոշ տեղեկություն­ների, կարող է վերադառնալ Հանրային ծառա­յությունները կարգավորող հանձնաժողով, որի նախագահի պաշտոնը հուլիս ամսից թափուր է, քանի որ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավար­ման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին, իսկ նշանակվել էր 2013-ին՝ 5 տարի ժամկետով: 

Նախկինում ՀԾԿՀ նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը: Նոր Սահմանադրությամբ ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ: 

Ի դեպ, Լյովա Երանոսյանի պաշտոնանկությունից հետո թա­փուր է նաև ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը, ժամանակավոր պաշտոնակատարն է նրա տեղակալ Սամվել Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ՆԶ հրամանատարին ոստիկանապետի միջնորդության հիման վրա, վարչապետի առաջարկով, նշանակում և ազա­տում է հանրապետության նախագահը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել