«Բավականին հետաքրքիր զարգացումներ են սպաս­վում ԵԽԽՎ առաջիկա նստաշր­ջանում՝ մեր պատվիրակության առաջին մասնակցության առու­մով: Բանն այն է, որ պատվի­րակությունը բավականին հետաքրքիր համա­մասնություն ունի, «Իմ քայլին»՝ իշխող դա­շինքին, հասնում էր 3 տեղ՝ հիմնական կազմում, սակայն «Իմ քայլը» մեկը զիջել է ընդդիմությա­նը՝ ոչ ընդդիմության «սիրուն աչքերի» համար, այլ բացառապես քաղաքական հաշվարկից ելնելով: 

Բանն այն է, որ «Իմ քայլի» պատվի­րակության ներկայացուցիչները գրեթե փորձ չունեն, և չնայած իրենց հանգստությանը, որ նստաշրջանում հակահայկական օրինագծեր չկան, ու վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունները սուր ընդգծումներ չունեն, այնուհանդերձ, նրանք պատվիրակու­թյան հիմնական կազմում են թողել ԵԽԽՎ հին «գայլեր» Էդմոն Մարուքյանին ու Նաիրա Զոհրաբյանին, որ թեժ «բոյերը» նրանք տան՝ անհրաժեշտության դեպքում պարզերես անելով պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի երեսը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել