168.am-ը գրում է.

Ջիլիան Անդերսոնը «Թագը» սերիալում կմարմնավորի Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թեթչերին: Այդ մասին հայտնել է The Daily Mail հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ 50-ամյա Անդերսոնը կկատարի «երկաթե լեդիի» դերը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 11 տարի՝ 1979-ից մինչեւ 1990 թվականը: Թերթը ճշտում է, որ Անդերսոնը կհայտնվի սերիալի չորրորդ եթերաշրջանում, որի նկարահանումները կսկսվեն այս ամռանը: Եթերաշրջանի թողարկումը պլանավորված է 2020 թվականին:

Ջիլիան Անդերսոնն առավել հայտնի է որպես Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Դանա Սքալայի դերակատարը «Գաղտնի նյութեր» սերիալում: Emmy եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է:

«Թագը» սերիալը պատմում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կյանքի մասին՝ 1947 թվականին նրա հարսանիքի պահից ի վեր: Առաջին երկու եթերաշրջաններում թագուհուն մարմնավորել է դերասանուհի Քլեր Ֆոյը, երրորդ եւ չորրորդ եթերաշրջաններում գլխավոր դերակատարը կլինի Օլիվիա Քոլմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել