Կատարյալ կարտոֆիլային խյուսն առանձնանում է իր տեսքով ու համով: Գոյություն ունի կարտոֆիլի խյուս պատրաստելու մի քանի գաղտնիք, որոնց շնորհիվ կարող եք ստանալ հիանալի արդյունք:

• Որպեսզի խյուսը լինի նուրբ ու համեղ, պետք է նախ ստուգել օսլայի պարունակությունը: Կարտոֆիլը բաժանեք երկու հավասար մասերի, և եթե օսլայի պարունակությունը շատ է, ապա դրանք կկպչեն իրար:
• Կարտոֆիլի խյուս պատրաստելիս ընտրեք ոչ թե նոր կարտոֆիլ, այլ նախընտրեք հին պալարները: Նոր կարտոֆիլը քիչ օսլա է պարունակում, հետևաբար խյուսը լինում է գնդիկավոր:
կարտոֆիլի-խյուս-2
• Կարտոֆիլը մաքրելուց առաջ լավ լվացեք այն, որպեսզի հողի բույրը վերանա:
• Մաքրած կարտոֆիլն անմիջապես եփեք ու երկար ժամանակ մի թողեք սառը ջրի մեջ: Դա ազդում է համի վրա, քանի որ օսլան դուրս է գալիս:
կարտոֆիլի-խյուս-3

• Կարտոֆիլը եփեք եռացրած աղաջրի մեջ: Այդպես խյուսը չափազանց համեղ է ստացվում: Սառը ջրում եփելիս արտաքին շերտն արագ եփվում է, իսկ ներսի հատվածը մնում է հում վիճակում:

• Ջուրը լցրեք այնքան, որ կարտոֆիլները թեթևակի ծածկվեն: Եռալուց հետո կրակը մեղմացրեք և 20-25 րոպե եփեք բաց կափարիչով:
կարտոֆիլի-խյուս-4
• Եփելուց հետո ջուրը թափեք, ապա ճզմիչի օգնությամբ փորձեք ստանալ խյուս: Իհարկե, շատ ավելի արագ ու հեշտ է բլենդերի օգնությամբ պատրաստելը, սակայն այդպես ստացվում է կպչուն զանգված:
կարտոֆիլի-խյուս-5
• Համեղ խյուս ստանալու համար ավելացրեք կարագ, ապա, ըստ ցանկության, տաք կաթ կամ սերուցք:
• Խյուսը համտեսեք տաք վիճակում:
• Մատուցելիս կարող եք ավելացնել տապակած սոխ, մշկընկույզ կամ թարմ սամիթ:
կարտոֆիլի-խյուս-6

Դե ինչ, արդեն գիտեք՝ ինչպես կարտոֆիլային համեղ խյուս պատրաստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել