Հունվարի 21-ից սկսած, ԵՄ-ից Մեծ Բրիտանիա տեղափոխված միլիոնավոր արտասահմանցիներ կարող են գրանցվել որոշակի կարգավիճակ ստանալու նպատակով, Եվրամիությունից թագավորության դուրս գալուց հետո:

Reuters-ի տվյալներով, այսօր Մեծ Բրիտանիայում բնակվում է մոտ 3.5 միլիոն ԵՄ քաղաքացի: Եվ մինչև 2021թ.-ի հուլիսը նրանցից շատերը ստիպված կլինեն հայտ ներկայացնել Եվրամիության քաղաքացիների նոր ռեգիստրում ներառվելու համար, եթե «բրեքզիթից» հետո ցանկանան մնալ երկրում:

Այս առումով, Ներքին գործերի նախարարությունը սկսել է գրանցման համակարգի առաջին բաց թեստավորումը ԵՄ բոլոր քաղաքացիների համար, ովքեր ունեն վավերական անձնագիր և նրանց ընտանիքի անդամների, որոնք ԵՄ քաղաքացիներ չեն հանդիսանում և ունեն վավերական կենսաչափական բնակության իրավունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել