Հայաստանում հիմնական խնդիրներից մեկն, ըստ իս, արդեն իսկ ստիպողական բնույթ ստացած հասարակական կեղծ արժեքային կաղապարներն են, թող ներվի ասել, թիթիզությունը, սնապարծությունը, աղքատ հպարտ լինելը և այլ նման ախտեր։ Այլ խոսքերով՝ մենք՝ որպես հասարակություն, մեր ամբողջության մեջ, չգիտես ինչու, մեզ իսկ «համոզել ենք», թե, դիցուք, «Օփել» վարելը, Ամանորի սեղանին խոզի բուդ չդնելը, հանգուցյալի գերեզմանը թանկանոց քարով «չզարդարելը», տանը կաշվե բազմոց և բազկաթոռներ չունենալը, երեխայի համար վերջին մոդելի «Այֆոն» չգնելը և մեր վիճակագրական միջին կամ միջինից ցածր պայմանների համար էլի բազմաթիվ անիմաստ ատրիբուտներից զուրկ լինելը որոշակի հասարակական դիրք զբաղեցնող մարդու համար, կներեք գողական ժարգոնից մեջբերման համար, «զապադլո» են։

Ամենատխուրը, սակայն, այն է, որ մենք ընդհանարպես չենք էլ խոսում նշվածի մասին, այլ լուռ ու մեր բախտն անիծելով, իսկ հաճախ նաև պարտք վերցնելով հապշտապ առնում ենք, պատկերավոր ասած, պաշտամունքի առարկա դարձած հերթական խոզի բուդը՝ «բա հարևանս ի՞նչ կասի» անվիճարկելի «փաստարկին» դիմակայել չկարողանալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել