Շատ քչերն են նախընտրում խմել սովորական ջուր։ Ջուրը ոչ մի համ չունի։ Իսկ ահա հյութը՝ ուրիշ բան, ինչպես նաև թեյը և սուրճը։ Սակայն ոչ մի ուրիշ հեղուկ չի կարող փոխարինել ջրին, քանի որ օրգանիզմին միայն ջուր է հարկավոր։ Շատերը կարծում են, որ բավականաչափ քանակությամբ ջուր են խմում, սակայն իրականում օրգանիզմը շարունակում է տառապել ջրի պակասից։ Այս նշանները կօգնեն ձեզ հասկանալ՝ օրգանիզմը ջրի պակաս ունի, թե ոչ։

Բերանը չորանում է

Սա բավականին ակնհայտ նշան է՝ ի տարբերություն իր հետևանքների։ Միանշանակ, ցանկացած պահի, երբ դուք բախվում եք այսպիսի իրավիճակի, դուք ցանկանում եք հեղուկ խմել, սակայն քաղցր ըմպելիքները խնդիրը միայն ժամանակավոր են լուծում։ Խմելու ջուրը թրջում է թքագեղձերն ու կոկորդը և այդ խոնավությունը պահպանվում է երկար ժամանակ։

Ձեր մաշկը չորանում է

Մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է, և այն նույնպես խոնավության կարիք ունի։ Չոր մաշկն ամբողջական ջրազրկման նախնական նշաններից է, որը կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների։ Քիչ ջուրը նշանակում է անբավարար քրտինք, որը հանգեցնում է նրան, որ օրգանիզմն այլևս ի վիճակի չի լինում դուրս հանել օրվա ընթացքում կուտակված կեղտը և ավելորդ ճարպը։ Այս ամենի դեմն առնելու ամենալավ միջոցը շատ ջուր խմելն է։

Ցավ հոդերում

Մեր հոդերը 80%-ով բաղկացած են ջրից։ Սա անհրաժեշտ է, որ ամեն քայլափոխին ոսկորները չշփվեն միմյանց հետ և չմաշվեն։

Ավելի շատ եք հիվանդանում

Ջրի օգնությամբ օրգանիզմից դուրս են գալիս թունավոր նյութերը։ Ձեր օրգաններն անպետք նյութերը դուրս հանելու համար աշխատում են որպես մեկ ընդհանուր համակարգ, սակայն առանց ջրի այդ համակարգը չի կարող իրականացնել իր ֆունկցիաները։ Վերջում օրգանիզմի ջրազրկման պատճառով օրգանները սկսում են արյան միջից ջուր «քաշել», ինչը նոր խնդիրների պատճառ կարող է դառնալ։

Սովի զգացում

Ջրազրկված օրգանիզմը կարող է սովի ազդանշաններ ուղարկել։ Դա տեղի է ունենում օրվա ընթացքում, և գիշերը հանկարծակիորեն արթնանալով՝ դուք անհագ սով եք զգում։ Սննդի օգտագործումն օրգանիզմին ստիպում է աշխատել, իսկ ջուրը մաքրում է այն և օրգաններին «վառելիք» է մատակարարում, որն անհրաժեշտ է մնացած գործընթացների իրականացման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել