Մեկ չկատարված խոստումին հաջորդում է մյուսը

Երբ դուք սկսում եք գիտակցել, որ խախտել եք ձեր խոստումը, այն սկսում է ձեզ տանջել և էներգիա խլել։ Առաջանում է անհանգստություն, տագնապ և մեղքի զգացում։ Այս զգացմունքներն արդյունքում նվազեցնում են հաջորդ խոստումների իրականացման հավանականությունը։

Չկատարված խոստումը նվազեցնում է վստահությունն ինքդ քո հանդեպ

Երբ դուք ինչ-որ մեկին որևէ բան եք խոստանում, սակայն չեք կատարում այն, այդ մարդուն հիասթափեցնում եք և չարաշահում նրա վստահությունը, իսկ ձեզ սկսում է տանջել այն միտքը, որ դուք ինչ-որ մեկին հիասթափեցրել եք։

Երբ դուք չեք կատարում ինքներդ ձեզ տված խոստումը, ենթագիտակցական մակարդակում ձեզ մեղավոր եք զգում։ Ձեր հանդեպ վստահությունը վերականգնելու համար միշտ կատարեք խոստումները։

Չկատարված խոստումները կարող են ազդել ինքնագնահատականի վրա

Եվ ոչ դրականորեն, իսկ ամբողջի մեղավորը խոստումը չկատարելու պատճառով առաջացած մշտական ամոթն է և հիասթափությունը։

Իսկ ահա խոստումների կատարումն ավելի է մոտիվացնում։ Օրինակ՝ դուք ինքներդ ձեզ խոստացել եք ճիշտ սնվել և 3 կգ քաշ գցել մեկ ամսում և կատարել եք այդ խոստումը։ Արդյունքում դուք գոհ եք ձեզանից և ինքնավստահ։ Իսկ դա դրական ազդեցություն կարող է ունենալ նպատակների իրականացման ճանապարհին։

Ինչպես պահպանել ինքդ քեզ տված խոստումները

Մտածեք, թե ինչ է ձեզ հարկավոր խոստումը կատարելու համար

Պլանավորեք ձեր անելիքները։ Ինչից եք ցանկանում սկսել, որքան ժամանակ եք ցանկանում տրամադրել դրա իրագործմանը, ինչը կարող է ձեզ օգնել կամ խանգարել։ Գրի առեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեզ և օգտակար։

Խոստումը կատարելու համար վերջնաժամկետ որոշեք

Սրա միջոցով կարող եք հասկանալ, թե որքան իրատեսական է նպատակի իրագործումը։

Շարժվեք ընդհանուրից դեպի մասնավորը

Օրինակ, եթե խոստացել եք ամառը մարաթոնի մասնակցել, ապա սկզբի համար սկսեք առավոտյան վազել, համապատասխան վարժություններ կատարեք և բժշկական ստուգում անցեք, որպեսզի վերջում առանց վնասվելու հասնեք ձեր նպատակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել