Թվում է, թե մարդկությունն այնքան գիտելիք է կուտակել մեզ շրջապատող աշխարհի մասին, որ համացանցի ժամանակաշրջանում ապրողներին ինչ-որ բանով զարմացնելը գրեթե անհնար է։ Սակայն մեր մոլորակը շատ առեղծվածային է, և այն բազմաթիվ գաղտնիքներ ունի։ Օրինակ՝ համաշխարհային օվկիանոսի միայն 5%-ն է ուսումնասիրված, իսկ գիտնականները կատակում են, որ Լուսնի հակառակ կողմի մաին ավելի շատ բան է հայտնի, քան օվկիանոսի։

Շարունակենք ուսումնասիրել շրջապատող աշխարհի գաղտնիքները։

Ինչո՞ւ է աղից և քաղցրից հետո ջրի ցանկություն առաջանում

Բոլորը գիտեն, որ եթե մսի վրա աղ ցանենք, իսկ մրգի վրա՝ շաքարավազ, ապա երկուսի մակերեսի վրա էլ խոնավություն կառաջանա։ Նույնը տեղի է ունենում նաև մեզ հետ. քաղցր և աղի սնունդը խախտում է բջիջներում առկա աղի և շաքարի հավասարակշռությունը։ Դա օսմոսային ճնշման պատճառ է դառնում, այսինքն՝ բջիջներում առկա ջուրը սկսում է ընդարձակվել։ Օսմոսային ճնշման համար պատասխանատու ռեցեպտորները սկսում են ջրի պակասի ազդանշաններ արձակել, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի։

Ինչո՞ւ են դելֆինները և կետերը հայտնվում ցամաքում

Ցավոք, գիտնականներն այս հարցին հստակ պատասխան չունեն, իսկ այսպիսի դեպքերը բավականին հաճախ են տեղի ունենում. ամեն տարի ցամաքում են հայտնվում ավելի քան 2000 կետանման կենդանիներ։ Պատճառներից մեկը համարվում է համաշխարհային օվկիանոսի աղմկային աղտոտումը, որի պատճառով վնասվում են նրանց լսողական օրգանները, խախտվում է էխոլոկացիան, և կենդանիները չեն կարողանում հասկանալ, որ իրենց առջևում ցամաքն է։

Կա նաև վարկած, որ կետանմանների այս վարքի պատճառ կարող է լինել արևային փոթորիկը, որը Երկիր վնասակար ճառագայթներ է ուղարկում։ Այդ ճառագայթները նույնպես վնասում են կետերի էխոլոկացիոն համակարգը։

Ինչո՞ւ է սնդիկով ջերմաչափի առավելագույն ջերմաստիճանը 42°С

Ամեն ինչ շատ պարզ է. այս ջերմաստիճանը համարվում է կրիտիկական մարդու համար։ Երբ մարմնի ջերմաստիճանը հասնում է  42°С-ի, սկսվում են անդառնալի գործընթացներ, որոնք անհամատեղելի են կյանքի հետ, օրինակ՝ արյան բջիջները սկսում են կպչել միմյանց, ինչի պատճառով թթվածնի տեղափոխումը դառնում է անհնար։ 41.5°С ջերմաստիճանը համարվում է շատ բարձր, և պահանջում է անհապաղ սառեցում։ Ապրելու հավանականությունը մեծացնելու համար հարկավոր է մարմնի ջերմաստիճանն իջեցնել 2-2.5°С-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել