Armenpress.am-ը գրում է.

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ներկայացվեց զեկույց, ըստ որի՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակվեցին ազատ և ժողովրդավարական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, զեկույցի հեղինակը լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոցեյն է (Եվրոպական ժողովրդական կուսակցություն):

«Առանձնակիորեն շեշտվեց նախընտրական թափանցիկ մթնոլորտի առկայությունը և 3 ժամանոց քաղաքական դեբատի անցկացման բացառիկությունն ու կարևորությունը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառման մեջ նշում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ Տաթևիկ Հայրապետյանը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը: Նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նախագահ է վերընտրվել Լիլիան Մորի Պասկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել