Armenpress.am-ը գրում է.

Վենեսուելայի զինված ուժերը ձերբակալել են զինվորականների, որոնք հունվարի 21-ի առավոտյան խռովություն են բարձրացրել Կարակասում, այժմ նրանք ցուցմունքներ են տալիս հատուկ ծառայություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Բոլիվարական հանրապետության զինված ուժերը տեղեկացնում են Վենեսուելայի ժողովրդին, որ հունվարի 21-ի առավոտյան ժամը 02:50-ի սահմաններում հակառակորդների ոչ մի խումբը դրժել Է հայրենիքին տված հավատարմության երդումը … , զենքի տիրել երկու պաշտոնյաների եւ երկու գվարդիականների մահվան սպառնալիքով… Հանցագործները բռնվել են… Ներկայում նրանք ցուցմունք են տալիս հատուկ ծառայություններին»,-ասված Է հայտարարության մեջ:

«Նրանց նկատմամբ կկիրառվի օրենքի ողջ ուժը»,-նշել Է նախարարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել