Panorama.am-ը գրում է.

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը նորմալ հունով է ընթանում, և ՀՀ կառավարության կողմից նախապատրաստած ճանապարհային քարտեզը շատ տպավորիչ է։Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, վկայակոչելով Բրյուսելի իր աղբյուրներին, բազմիցս հայտարարել է և հիմա էլ հայտարարում է, որ ԵՄ-ն գոհ չէ հայկական կողմի ներկայացրած ճանապարհային քարտեզի նախագծից։Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ՝ խնդրելով գնահատել համաձայնագրի վավերացման գործընթացի շուրջ հնարավոր զարգացումները։

Panorama.am- Պարոն Շիրինյան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր գոհունակությունն է հայտնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային  քարտեզի առնչությամբ՝ նշելով, որ վավերացման գործընթացը ԵՄ որոշ երկրներում բավականին առաջ է գնացել: ՀՀԿ փոխնախագահ Արեն Աշոտյանը ամիսներ շարունակ տրաաբանորեն հակառակ կարծիքն է հայտնում։ Դուք, որպես քաղաքագետ, ինչպե՞ս եք գնահատում գործընթացի տեմպերը։

Լևոն Շիրինյան-  Արմեն Աշոտյանին հարց ունեմ տալու։ Ի՞նչ է՝ ինքը գործակալական ցա՞նց ունի։ Նա պետք է մեզ ասի՝ ինչ կապեր ունի։ Կարող է՝ օտար հետախուզությունների շահեր է ռեալիզացնում, հետևապես մենք իրեն հավատալու ոչինչ չունենք։

Անձամբ ես համաձայնագրի վավերացման գործընթացը դրական եմ տեսնում։ Որքան հետևում եմ Պյոտր Սվիտալսկիին, նա Հայաստանի հետ շատ հետևողական, բարեկիրթ և չափի մեջ է աշխատում։ Իսկ գոհ լինել-չլինելը կապված է թավշյա հեղափոխության իրականացման և նրա իդեալների ռեալիզացման խնդրի հետ։ Մենք Սվիտալսկիին կամ մեր այսօրվա իշխանություններին չհավատալու հիմք չունենք։

Panorama.am- Նոր Հայաստանի պայմաններում, ՀՀ-ԵՄ համաձայանգրի իրականացման ընթացքը, փաստորեն, բնականոն են համարում։

Լևոն Շիրինյան- Այո, բնականոն, դա հավասարկշռության հայեցակարգի շրջանակներում է, երբ Հայաստանը մի կողմից փորձում է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները բարձրացնել հավասար գործընկերության մակարդակի, մյուս կողմից՝ բացվում է  դեպի աշխարհ՝ դեպի ԵՄ, ԱՄՆ և Չինաստան։ Դա բխում է  մեր պետության շահերից։

Panorama.am- Պարոն Շիրինյան, իսկ բնականո՞ն է, որ ԵՄ մի քանի երկրներ անընդհատ ձգձգում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը։

Լևոն Շիրինյան- Ինձ թվում է՝ նրանք հետևում են Հայաստանին։ ԵՄ պետությունները մեր երկրից սպասում են դեմոկրաացում, ռեֆորների խորացում։ Հավանաբար արագությունը դրանով են չափում։ Կարծում եմ՝ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին։ Այդ կառույցը հաշվի է առնում, թե որքան է Հայաստանն անկեղծ դեպի Եվրոպա ընթացքի մեջ։ Սա Հայաստանի համար չափազանց կարևոր է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել