Հաճախ ծնողական ֆորումներում բարձրացվում է մանկական անշնորհակալության հարցը, թե այսքան բան ենք նվիրում երեխային, իսկ նա նույնիսկ շնորհակալություն չի ասում, մի անգամ խաղում և մոռանում է խաղալիքի մասին։ Դա միայն նյութականին չի վերաբերում։ Հաճախ երեխաները չեն գնահատում ծնողների ամենօրյա խնամքն իրենց նկատմամբ, ամեն բան ընկալում են որպես իրենց նկատմամբ պարտավորություն։

Ինչպես է պետք սովորեցնել երեխային գնահատել ցանկացած բարի գործ։

1. Շնորհակալական խոսքեր

Որպեսզի երեխայի բառապաշարում հայտնվի «շնորհակալություն» բառը, ծնողները պետք է իրենք դա հաճախ օգտագործեն, այդ թվում՝ հենց երեխայի նկատմամբ նրա արած գործի համար։ Սակայն նրան էլ պետք է հիշեցնել, որ պետք է շնորհակալություն հայտնի մեծերից նվերների, օգնության և խնամքի համար։Как научить ребенка ценить то, что вы для него делаетеКак научить ребенка ценить то, что вы для него делаете

2. Տնային աշխատանք

Երբ երեխան տան հետ կապված որևէ գործ է անում, նա հասկանում է, որ այս աշխատանքը ջանքեր և ժամանակ է պահանջում։ Այդ ժամանակ նա կգնահատի մեծերի աշխատանքը։

3. Մեծերի օրինակը

Եթե փոքրիկի ծնողներն անհարգալից են իրենցից մեծերի նկատմամբ, շնորհակալություն չեն հայտնում նրանց ամեն մանրուքի համար, երեխաներն էլ պատճենում են նման վարքը և կիրառում իրենց կյանքում։

4. Ընդհանուր գործ

Կարեկցանքի զգացողությունը ձևավորվում է երեխայի մոտ, երբ նա, օրինակ, օգնում է մեծերին բարեգործական աշխատանքներում, օրինակ՝ կեր գնել և կենդանիների կացարան տանել կամ տալ խաղալիքները, հագուստը, որոնք արդեն չեն օգտագործվում, կարիքավոր երեխաներին։ Նման օրինակներն օգնում են գնահատել այն, ինչն իրենց բաժին է հասել «հենց այնպես»։Как научить ребенка ценить то, что вы для него делаетеКак научить ребенка ценить то, что вы для него делаетеTeaching Children Consent

Կարելի է նաև ընտանեկան ավանդույթներ ձևավորել.

• Ընթրիքի ժամանակ պատմել, թե օրվա մեջ ում եք շնորհակալ եղել,

• Շնորհակալական նամակներ գրել Ձմեռ պապիկին, տատիկին ու պապիկին աջակցության համար,

• Որոշել, թե ինչ առիթներով կարող են գնվել նվերները և հետևել դրան,

• Դերային խաղեր խաղալ խաղալիքներով՝ շնորհակալական բառեր օգտագործելու և սովորեցնելու համար։

Հուսով ենք, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ շնորհակալ և առատաձեռն երեխա դաստիարակելու գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել