Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանի անվտանգության խնդիրների լուծման ուղիների հարցում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
 
«Նախագահ Թրամփը կարևորել է Սիրիայում ահաբեկչական տարրերի ոչնչացման կարևորությունը: Առաջնորդները պայմանավորվել են շարունակել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանի հիմնախնդիրների լուծման ուղիների որոնումները՝ հաշվի առնելով երկու երկրների անվտանգության խնդիրները», - ասել է Սանդերսը:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի և Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցի հիմնական թեման Սիրիայի Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունն է, որի զոհերի թվում եղել են նաև ամերիկացի զինվորականներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել