Խմորիչով պատրաստվող խմորներով կարելի է անվերջ փորձարկումներ անել, բայց եթե իսկապես օդային փափկության թխվածք եք ցանկանում, առաջարկում ենք ձեզ դիմել ճապոնական հացթուխներին։ Ամպի նման օդային «Հոկայդո» բուլկիները սիրված և ընդունված են ամբողջ Ասիայում։ Դրանց գաղտնիքը «տանջոնգ» կոչվող տեխնիկայի մեջ է։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կաթ – 260 մլ
  • Շաքար – 6 ճ/գ
  • Ձու – 2 հատ
  • Կարագ –3 ճ/գ
  • Ալյուր – 370 գ
  • Չոր խմորիչ – 7 գ
  • Աղ – 1 թ/գ
  • Դարչին – 0.5 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Սկզբի համար պատրաստենք «տանջոնգը»։ Դրա համար խառնում ենք 100 մլ կաթը և 20 գ ալյուրը հարմար ամանի մեջ և միջին կրակի վրա պահում մոտ երեք րոպե՝ անընդհատ խառնելով։

2. Խմորիչը խառնում ենք մնացած կաթի և 2 ճ/գ շաքարի հետ և թողնում ենք՝ հասունանա մոտ 10-15 րոպե։

3. Մաղով անցկացնում ենք մնացած ալյուրը, ավելացնում ենք աղը և խառնում։ Կոտրում ենք սենյակային ջերմաստիճանի ձուն, լցնում ենք խմորիչով կաթը և սառած եփված կաթի և ալյուրի խառնուրդը։

4. Խմորը հարիչով մոտ հինգ րոպե հարեք։ Ավելացրեք 1 ճ/գ փափուկ կարագը և հունցեք։ Պետք է էլաստիկ և ձեռքերին չկպչող խմոր դառնա։

5. Թողեք՝ հանգստանա կարագապատ թասի մեջ, սննդային թաղանթի տակ մոտ մեկ ու կես ժամ։ Խմորը պետք է երկու անգամ մեծանա։

6. Դարչինը խառնեք շաքարի հետ և հալեցրեք 2 ճ/գ կարագը։

7. Հանեք խմորը, սեղանի վրա հավասարաչափ տարածեք, որ հաստ լոշիկ ստացվի։ Կտրեք այն 8 հավասար մասերի և ամեն մեկից գնդիկ սարքեք։

8. Գնդերից յուրաքանչյուրն օվալի վերածեք։ Կարագ քսեք, շաքարով դարչինի խառնուրդը ցանեք վրան և փաթաթեք հետևյալ կերպ. սկզբում կողքի մասերը ներս սեղմեք, գրտնակով վրայից անցեք, իսկ հետո ռուլետի պես փաթաթեք։

9. Ապահովության համար կարը կարելի է կպցնել։ Շարեք պերգամենտի թղթի վրա, ծածկեք թաղանթով և թողեք՝ հանգստանա ևս մեկ ժամ տաք տեղում։

10. Երբ բարձրանան, ձու քսեք և 190 աստիճան տաքացված ջեռոցը դրեք 20 րոպեով։

11. Հենց որ պատրաստ լինեն, հանեք ձևամանի միջից և տեղավորեք ցանցի վրա առանց պերգամենտի թղթի, որպեսզի սառչեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել