53-ամյա Ռեյ Ուիզերալը, որը տառապել է գլխուղեղի քաղցկեղով, նույնիսկ չի պատկերացրել, որ կյանքը նրա համար պատրաստել է ևս մեկ ահավոր անակնկալ: Նրա սիրելի կինը՝ Հեյլին, սկսել է հանդիպել իր լավագույն ընկերոջ՝ Գլեն Փոլարդի հետ և դրդել է նրան սպանել հիվանդ ամուսնուն: Ընդ որում, Հեյլիի սիրեկանը ինքնուրույն չի փորձել սպանել ընկերոջը՝ տղամարդուն կրակել է Գլենի 19-ամյա դուստրը: Արդյունքում հանցագործության բոլոր 3 մասնակիցները 50 տարով ազատազրկվել են:
Իսկ ինքը՝ Ռեյ Ուիզերալը, հրաշքով ողջ է մնացել. որսորդական հրացանով կրակել էին նրա դեմքին: Սակայն տեղի ունեցածից հետո նա ներել է անհավատարիմ կնոջը: Դատից հետո նա հայտարարել է, որ դաժան դատավճռից նա սարսափի մեջ է, և այժմ կանոնավոր տեսակցում է կնոջը բանտում:

Фото: Jim Bennett

Վերջերս Ռեյը գնացել է Հեյլիի հետ ամուսնության տարեդարձը նշելու: Կինը նույնիսկ պատրաստել է տոնական բացիկ, որում իր սերն է խոստովանել ամուսնուն: Կնոջ խոսքով՝ ամուսինն ու երեխաները այն ամենն են, ինչը նշանակություն ունի իր համար, և միայն նրանց է իսկապես սիրում:

Իսկ ինքը՝ Ռեյը, ամենից շատ ցանկանում է, որ կինը տուն վերադառնա: Դժբախտաբար, նա հաստատ չի ապրի մինչև այդ պահը, եթե անգամ կնոջը վաղաժամկետ պայմանական ազատ արձակեն:

Фото: Jim Bennett

«Ես շատ կցանկանայի, որ նա տուն վերադառնար, սակայն գիտեմ, որ նա դա չի անի, քանի դեռ ես ողջ եմ»,- ասել է ամուսինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել