DxOMark հայտնի ընկերությունը, որը զբաղվում է սմարթֆոնների տեսախցիկների մանրակրկիտ թեսթավորմամբ, Huawei Mate 20 Pro-ի ստուգումն իրականացնելուց հետո վստահորեն հայտարարել է, որ այս սմարթֆոնը պատկերի որակով առաջատարն է և գրավում է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Թեսթի արդյունքներով Huawei-ի սմարթֆոնը հավաքել է 109 միավոր, որից 114-ը՝ ֆոտոյի և 97-ը՝ վիդեոյի համար: Նշվել է նաև, որ որոշ տեղերում Mate 20 Pro-ն զիջում է P20 Pro-ին, որը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը: Դա պայմանավորված է նրանով, որ Mate 20 Pro-ում օգտագործվում է լայնաանկյուն տեսախցիկ, որը սովորականից ավելի լավն է, բայց DxOMark-ը չունի նման օպտիկայի գնահատման համար մշակված մեթոդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել