Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը այցելել է կազմակերպություններից մեկը, որը թագուհի Եղիսաբեթ II-ն առանձնացրել է իր հովանավորության համար: Սասեքսի դքսուհին հանդիպել է Mayhew բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս ասոցիացիան օգնում է անօթևան կենդանիների համար տեր գտնել, ինչպես նաև բրիտանացի անօթևաններին կրթություն և բնակավայր ստանալ:

Մեգան Մարքլի ուշադրությունը գրավել է Մինի անունով փոքրիկ շնիկը: Դքսուհուն դուր է եկել կենդանին, որին նա գրկել և նրբորեն շոյել է:

Արքայազն Հարիի կնոջ լուսանկարները վայրկյանապես վիրուսային են դարձել համացանցում և սոցցանցերի հազարավոր օգտատերեր տարածել են դրանք: Մեգան Մարքլի Mayhew բարեգործական կազմակերպություն այցից հետո, Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչները հաղորդել են, որ Մինի շնիկը նոր տեր ունի, որը կենդանուն, ի պատիվ դքսուհու, Մեգի է անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել