Facebook-ը ծրագրում է 7.5 մլն դոլար հատկացնել արհեստական ինտելեկտի խնդիրների հետ կապված  էթիկայի խնդիրների ուսումնասիրության համար: Այս մասին ասվում է ընկերության կայքում:

«Facebook-ը հայտարարում է Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ գործընկերության մասին՝ արհեստական ինտելեկտի էթիկայի հետազոտության անկախ կենտրոն ստեղծելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ընկերությունում նշել են, որ այդ որոշումը կօգնի առաջխաղացնել նոր տեխնոլոգիաների էթիկայի ուսումնասիրության ոլորտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել