Armdaily.am-ը գրում է.

Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում ակտիվ քննարկում է Երևանի քաղաքապետարանում, և մի քանի մարզերում պարգևավճարներ անելու թեման: Պնդումներ կան քաղաքապետարանում այդ պարգևատրումների հաշվին նվազել են բյուջեից տրանսպորտին և վերելակների վերանորոգմանը հատկացվող գումարները: Երեկ հայտնի դարձավ, որ մի քանի մարզպետներ, մեծ թվով գումարներ են հատկացրել պարգևատրումների, իսկ ոմանք նույնիսկ 2 անգամ էին պարգևատրվել: AD TV-ի հետ հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» դաշինքի փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ քաղաքապետարանում օպտիմալացման գործընթացներ  են իրականացվում, որոնց արդյունքում առաջացած գումարը պարգևատրումների միջոցով նախատեսվում է տալ քաղաքապետարանի աշխատակիցներին: «Պարգևատրումներ լինելու են, բայց սահմանվելու են որոշակի չափանիշներ, որպեսզի հնարավոր լինի աշխատանքի արդյունքը գնահատել: Միայն համապատասխան արդյունքի դեպքում աշխատակիցը կստանա պարգևավճար»,- ասաց Լենա Նազարյանը Ինչ վերաբերում է մարզպետարաններում տեղի ունեցող պարգևատրումներին, ապա ԱԺ փոխնախագահը նշեց, որ դա նախկինից եկած պրակտիկա  է, իներցիայով է եկել մնացել: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է կլինի այս փաստի հանրային ընկալումը, եթե  նախկին իշխանություններն արդեն գնացել են, իսկ  հիմա «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչն ինքն իրեն աշխատավարձի 104 տոկոսի չափով պարգևատրում է անում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կարծում եմ, որ այս պարագայում հարկ կա, որ մարզպետները պարզաբանեն իրենց որոշման նպատակահարմարությունը: Մանրամասները տեսանյութում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել