2018 թվականի արդունքներով՝ Եվրամիությունից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն առաջին անգամ գերազանցել է Ռուսաստանից ստացվող փոխանցումերի գումարը: Այս մասին հաղորդել է Forbes Georgia հրատարակությունը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի տվյալները:

Այսպես՝ 2018 թվականին Վրաստանի առեւտրային բանկերը փոխանցումների էլեկտրոնային համակարգի միջոցով Ռուսաստանից ուղարկել են 457 միլիոն դոլար:

Եվրամիությունում աշխատանքի տեղավորված՝ Վրաստանի քաղաքացիները հայրենիք են փոխանցել 547 միլիոն դոլար: Այսպիսով, անցյալ տարի Եվրամիությունից դրամական փոխանցումների գումարն 90 միլիոն դոլարով գերազանցել է ՌԴ-ից փոխանցված գումարի ծավալից: Ամբողջությամբ վերցված՝ 2018 թվականին արտասահմանից փոխանցվել է 1.6 միլիարդ դոլար. դա բացարձակ ռեկորդ է:

Մինչ այժմ ռեկորդ էր համարվում 2013 թվականի ցուցանիշը. այն ժամանակ Վրաստանի բանկեր դրամական փոխանցումների ծավալը կազմել էր 1.5 միլիարդ դոլար: Անցյալ տարի փոխանցումների ծավալն առանձնապես ավելացել է Իտալիայից, Հունաստանից, Իսրայելից և ԱՄՆ-ից, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել