Գերմանիայի իշխանությունները 2018-ին 8658 ռեկորդային թվով ապօրինի միգրանտների են արտաքսել Եվրամիության մյուս երկրներ, հայտնում է Süddeutsche Zeitung-ը, վկայակոչելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալները: Մեկ տարի առաջ արտաքսվել է 7102 մարդ:

Նման գործողությունների հիմք է հանդիսանում Դուբլինյան համաձայնագիրը, ըստ որի՝ միգրանտներն ապաստան ստանալու համար պետք է դիմեն այն երկրում, որտեղ առաջին անգամ հատել են Եվրամիության սահմանը:

2018թ.-ին, ամեն երրորդ դեպքը, որը դիտարկել է միգրացիայի և փախստականների դաշնային գերատեսչությունը (BAMF), համապատասխանել է Դուբլինյան համաձայնագրի դրույթներին: 2018-ի հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում BAMF-ը, ընդհանուր առմամբ, 51.558 անգամ դիմել է ԵՄ այլ երկրների, Գերմանիայում հայտնված փախստականներին ընդունելու խնդրանքով: 35.375 դեպքերում հարցումների վերաբերյալ դրական պատասխան է ստացվել:

Առավել հաճախ՝ գրեթե յուրաքանչյուր երրորդ դեպքում, Եվրամիության ներսում փախստականներին արտաքսում են Իտալիա: 7205 փախստական վերադարձվել է Գերմանիա, նրանցից գրեթե կեսը ժամանել է Հունաստանից:

Հաղորդվել է նաև, որ Գերմանիայի բնակչությունը փախստականների ներհոսքի հետևանքով աճել է, ընդհանուր առմամբ, կես միլիոնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել