Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 7-ին համերգով հանդես կգա Երևանում: Նա առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից, իսկ նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգն անգիր գիտի մեզանից յուրաքանչյուրը:

Օրեյրոն մեր երկիր է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ նախապատրաստելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Համերգային երեկոյի շրջանակում կկայանան նաև մի շարք երգերի պրեմիերաներ, երգեր, որոնք դեռևս չեն լսել արտիստի անգամ ամենահավատարիմ երկրպագուները:
250x250.jpg
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել