Aysor.am-ը գրում է․

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խորհրդարանի վերահսկողությունից դուրս թողնելուն:

Սամսոնյանն ընդգծեց, որ քաղաքականության դաշտ գալով՝ այդ կառույցները չեն քաղաքականացվում:

ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց նախկինում այս հարցի շուրջ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանի արտահայտած կարծիքը.

«Արարատ Միրզոյանի բառերով մեջբերեմ՝ «Եթե այդ ուժային կառույցները խորհրդարանի վերահողությանը չեն ենթարկվելու, չեն գալու ԱԺ, դրանք կարող են քաղաքական նպատակներով օգտագործվել վարչապետի կողմից՝ ճնշելու ընդդիմությանը»: Հիմա չենք կարող երաշխիքներ ունենալ, որ նոր կառավարությանը դա չի անի», - նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել