Panorama.am-ը գրում է․

«Մենք ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը, որտեղ թիրախավորվում են ոչ թե անձինք, այլ՝ խնդիրների բովանդակային կողմը: Ձևավորվում է նաև քաղաքական կառուցողական դիսկուրս», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով մարզպետների պարգևավճարների մասին լուրերին՝ ասաց. «Որքանով տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները, գործել են այնպես, ինչպես օրենքը թույլատրում է։ Եթե խոսում ենք պարգևատրումներից, ապա պիտի նշենք, որ պարգևատրումները միայն մարզպետարաններում չեն եղել, եղել են հենց նույն Ազգային ժողովում, հենց նախորդ գումարման ԱԺ-ում, այսինքն բոլոր պատգամավորները նույնպես պարգևատրումներ ստացել են, և եթե ունենք այդ մոտեցումը, մենք պետք է հասկանանք, այսինքն մի կառույցի համար մենք դա ընդունելի համարու՞մ ենք, մյուսի դեպքում ո՞չ»։

Խոսելով ընդհանրապես պարգևավճարների ինստիտուտից՝ Մակունցը նշեց. «Անկեղծ ասած չգիտեմ ինչ հաճախականությամբ է օրենքը թույլ տալիս պարգևավճարները, բայց այստեղ խնդիրը ցածր աշխատավարձներն են և լավագույն աշխատողները տարվա ընթացքում խրախուսման և պարգևատրումների կարիք ունեն։ Ինչ վերաբերում է մարզպետի՝ ինքն իրեն ու տեղակալներին պարգևավճարներ տալուն, նորից եմ նշում՝ օրենքը թույլ է տալիս»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել