Էական չէ՝ ճի՞շտ են արել, բարոյական են վարվե՞լ, որ մարզպետներն իրենք իրենց պարգևատրել են, թե՞ ոչ: Էականն այն է, որ ինչ-որ պահից պետք է հասկանալ, որ պետական հատվածի աշխատավարձը պետք է մրցունակ լինի մասնավորի հետ: Եթե մրցունակ կադր ես ներգրավում պետական ապարատում, ապա, աշխատաշուկայի գնագոյացման կանոնների համաձայն, պետք է վճարես: Չի կարող նախարարը, այսինքն՝ ոլորտի թոփ մենեջերը 5 անգամ ավելի քիչ աշխատավարձ ստանալ, քան մասնավոր ընկերության տնօրենը:

Չլուծվեց աշխատավարձի խնդիրը, չի լուծվելու ո՛չ կոռուպցիայի, ոչ էլ կադրային խնդիրը: Սա համակարգային հարց է ու համակարգային լուծումներ է պահանջում: Պոպուլիստական հայտարարություններով ու մեկնաբանություններով կարելի է մի 100 տարի էլ խնդրի լուծումը ձգել, բայց աշխատաշուկայի կանոնը խախտել չի ստացվելու: Անհնար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել