Ցանկանո՞ւմ եք ավելի թարմ և երիտասարդ երևալ։ Դերմատոլոգները և պլաստիկ վիրաբույժները կիսվել են մի քանի պարզ խորամանկություններով, որոնց շնորհիվ դուք նրանց կարիքն այլևս չեք զգա։

Այս անգին խորհուրդները կօգնեն ձեզ երկար տարիներ պահպանել մաշկի երիտասարդությունը։

Քնեք մեջքի վրա

Ես կարող եմ ասել, թե ինչպես եք քնում։ Փորի կամ կողքի վրա քնելուց երեսի մի կողմի վրա կնճիռներ են առաջանում։ Կնճիռների առաջացումը կանխելու համար մեջքի վրա քնեք։

Ղեկին գտնվելիս հետևեք արևի ճառագայթներին

Մարդկանց մեծ մասի մոտ արևի ճառագայթներից վնասվածքներ են առաջանում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուք օգտագործեք։

Պահպանեք երեսի հանգստությունը

Եթե անընդհատ բարկանում եք, ապա հոնքերի միջև տհաճ գոյացություն է հայտնվում։ Ժամանակի ընթացքում այն մնում է դեմքի վրա։

Քսուքները հաճախ մի փոխեք

Մարդկանց մեծ մասը դեմքի քսուքները շատ հաճախ է փոխում։ 21 օր է անհրաժեշտ, որ մաշկի բջիջները ձևավորվեն և սովորեն նոր քսուքին։ Եթե ցանկանում եք նոր քսուք օգտագործել, ապա ամենաքիչը 4 շաբաթ հանգիստ տվեք մաշկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել