Մեծ Բրիտանիայի ամենագեր կատուներից մեկը՝ Միթզին, կրկին միայնակ է: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, տեր գտնելու մի քանի անհաջող փորձերից հետո, կենդանուն վերադարձրել են ապաստան:

Երբ 2017-ին կատուն հայտվել է կենդանաբույժի մոտ, կշռել է մոտ 7 կիլոգրամ, ինչը կրկնակի ավելի է նորմայից: Կատվի համար խիստ սննդակարգ է սահմանվել:

Նիհարելուց հետո Միթզիի համար տեր են գտել, սակայն շուտով նրանք էլ են հրաժարվել կենդանուց: Հետագայում կատվին, որն արդեն 8 տարեկան ՝է, ապաստան են վերադարձրել ևս երեք անգամ: Կենդանաբույժները նշում են, որ բնակության վայրի հաճախակի փոփոխությունը բացասաբար է ազդում կենդանու վիճակի վրա:

Ապասատանի աշխատակիցների խոսքերով, Միթզիին անհրաժեշտ է տուն, որտեղ երեխաներ չկան, բացի այդ նա նաև «լեզու չի գտնում» այլ կենդանիների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել