168.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հակոբ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իր դիմումի համաձայն՝ դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը:

«Հարգելի հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից: Հարգանքով՝ Հակոբ Նազարյան»,- ասված է գրառման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել