Արյան բարձր ճնշումը կամ հիպերտոնիան զարգանում են մի շարք գործոնների ազդեցությամբ, այդ թվում․

  • մշտական լարվածություն և սթրես
  • մեծ քանակով խոլեստերին պարունակող մթերքի օգտագործում
  • ծխախոտի օգտագործում
  • ալկոհոլի չարաշահում
  • նստակյաց կենսակերպ։

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ առողջական լուրջ խնդիրները կանխարգելելու նպատակով հարկավոր է սննդակարգ ներառել հետևյալ մթերքը:

Բանան։ Միջին չափի բանանը մոտավորապես 450 մգ կալիում է պարունակում, ինչի արդյունքում այն զարկերակային ճնշման կարգավորման լավագույն միջոցներից է։ Կալիումն օրգանիզմին օգնում է կարգավորել աղի ազդեցությունը, որի մեծ քանակով օգտագործումը բացասաբար է ազդում զարկերակային ճնշման վրա: Կարևոր է նաև օրգանիզմում կալիումի հավասարակշռությունը. այս հանքանյութի անբավարար մակարդակը ևս կարող է հանգեցնել օրգանիզմի մի շարք գործառույթների խանգարման:

Դդմի սերմեր: Այս սերմերը մեծ քանակով ցինկ են պարունակում, իսկ դրա անբավարար մակարդակի դեպքում տուժում են երակները: Դդմի սերմերը հարուստ են նաև սպիտակուցներով, ճարպաթթուներով, հանքանյութերով, ամինաթթուներով, ինչի շնորհիվ հակաբորբոքային ազդեցություն են ունենում:

Սխտոր: Օգնում է կարգավորել արյան խտությունը, կանխարգելել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աթերոսկլերոզը, սրտի նոպան, սրտի իշեմիկ հիվանդությունը: Ի թիվս այլ նյութերի՝ սխտորը հարուստ է վիտամին C-ով, B6-ով:

Բնական յոգուրտ: Կալցիումի օգտագործումը ևս կարևոր է առողջության համար: Օրվա ընթացքում կալցիում պարունակող մթերքի՝ բավարար քանակով օգտագործումը կօգնի նվազեցնել հիպերտոնիայի զարգացման հավանականությունը: Յոգուրտն օրգանիզմն ապահովում է սննդարար նյութերով՝ կալցիում, սպիտակուց, կալիում, մագնիում:

Կարտոֆիլ: Կարտոֆիլը ևս կարող է օգտակար լինել, իհարկե, եթե այն ճիշտ պատրաստեք և չափավոր օգտագործեք: Այս մթերքը կալիում է պարունակում, մագնիում, որոք օգնում են նաև նվազեցնել սթրեսի մակարդակը, ամրացնել իմունային համակարգը:

Ձմերուկի սերմեր:  Ձմերուկի սերմերը նյութ են պարունակում, որոնք օգնում է երիկամների աշխատանքին, նպաստում արյունատար անոթների լայնացմանը: Ձմերուկի մի քանի սերմի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք մեկ ժամ, խմեք օրվա ընթացքում:

Սոխ: Օգտակար է անոթների առողջությանը, լավացնում է արյան շրջանառությունը, պայքարում խոլեստերինի բարձր մակարդակի դեմ: Այս բանջարեղենը հարուստ է եթերային յուղերով, B խմբի վիտամիններով, E, C վիտամիններով, հանքանյութերով՝ կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, նատրիում, ծծումբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել