Ի դեպ, քանի որ "ավտորիտար Իրանի" վերաբերյալ գրառումներիս տակ դեռ ակտիվ քննարկում է շարունակվում, ինչը ցույց է տալիս թեմայի ակտուալությունն ու խորությունը, մի "երկու կոպեկ էլ" ավելացնեմ այդ քննարկմանը: 
Բոլորս խոսացինք Իրանի մասով, բայց շատ քչերը հիշատակեցին, որ "ավտորիտար Թուրքիան" էլ ամենևին լավագույն արտահայտությունը չի իշխող ուժի ներկայացուցչի կողմից պաշտոնական խոսքում: Ինչո՞ւ:

1. Նախ՝ որքան էլ դժվար կարգավորելի լինեն հայ-թուրքական հարաբերությունները, չի կարելի բացառել, որ նոր կառավարությունը մի օր ստիպված լինի կամ թեկուզ սեփական կամքով ուզենա նախաձեռնել կարգավորման նոր փորձ: Անձամբ շատ սկեպտիկ եմ դրա հաջողման առումով, բայց դա չի նշանակում, որ չկան այդ հարցի կարգավորման թեկուզ տեսական տաբերակներ, որոնք ձեռնտու կլինեին Հայաստանին: Թուրքիայի հանդեպ ինչ որ վերամբարձ լոլոներ հնչեցնելը՝ "ավտորիտար" և այլն, ամենևին էլ լավագույն կսիզբը չի այդ երկրի նկատմամբ նոր իշխանության քաղաքականության:

2. Նույնիսկ, եթե հայ-թուրքական հարաբերությունները 100 կամ 1000 տարի էլ մնան այսօրվա մակարդակում, դրանից միևնույն է չի բխում, որ պետք է ընկնենք "հերոս մռնչաց, սուլթան դողդողաց, Վիլհելմի աչքից արտասունք ցոլաց" դիրքի մեջ այն պետության նկատմամբ, որի հետ ինքնուրույնաբար ուժերը չափելու հեռավոր իսկ հնարավրություն չունենք:

3. "Ավտորիտարիզմ" բառը վաղուց այքան մաշված ու չարաշահված է, որ դրա օգտագործելու իմաստն ընդհանրապես կասկածելի է: Մի տերմին, որով կարելի է առանց դժվարության բնորոշել իրարից այնքան տարբեր, էապես տարբեր քաղաքական համակարգեր ինչպիսիք են Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի համակագերը, զրո արժեք ունի ոչ միյան խիստ գիտական, այլև նույնիսկ զուտ հրապարակախոսական տեսակետից: Եթե նման տարբեր համակարգերը կարելի է բնորոշ նույն բառով, ուրեմն, էդ բառն ունի այնքան լայն նշանակություն ու սահմաններ, որ իրենով կարելի է բնորոշել աշխարհում ամեն ինչ:

4. Քաղաքական համակարգերի, ընդհանրապես աշխարհի բաժանումը երկու մասի "դեմոկրատ" և "ոչ դեմոկրատ-ավտորիտար" ուղիղ ճանապարհ է դեպի մաքուր միֆոլոգիզացիա, ինչպես գրեթե ցանկացած երկբևեռ բաժանում: Հենց որևէ ոլորտում բազմազանության և բազմաշետության փոխարեն սկսում ենք տեսնել երկու "ճամբար" դեպքերի մեծ մասում դուրս ենք գալիս բանականության տիրույթից և հայտվում ենք կրոնական և դիցաբանական տիրույթում, ուր գործում են Չարն ու Բարին: Դա ինքնին վատ բան չի, օրինակ, բարոյականության մեջ կարող է շատ արդյունավետ լինել, բայց քաղաքականության մեջ մաքուր դամբուլություն ա հավատալ տենց բաների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել