Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա, հետևաբար՝ չափազանց կարևոր է գեղձի առողջության պահպանումը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձի խանգարումների ժամանակին ախտորոշումն ու բուժումը հնարավորություն է տալիս խուսափել բարդությունների առաջացումից: Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգտակար լինել վահանաձև գեղձի խանգարումների դեպքում:

Քնի որակը կարևոր է: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետևանքով մարդիկ հաճախ են հոգնածություն, հյուծվածություն զգում: Հիվանդները հաճախ բողոքում են անքնությունից: Որակյալ քունը կարևոր է էներգիայի վերականգնման և բարդությունների կանխարգելման համար:

Վարժություններ: Երբ վահանաձև գեղձի աշխատանքը խանգարված է, խանգարվում է նաև նյութափոխանակությունը, ինչը ազդում է քաշի և տրամադրության վրա: Պարբերական ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել խթանել վահանաձև գեղձի աշխատանքը: Միայն թե հարկավոր է ուշադիր լինել և չհյուծել օրգանիզմը ֆիզիկական ակտիվությամբ:

Ղեկավարեք սթրեսը: Սթրեսի հետևանքով կորտիզոլի ու ադրենալինի մակարդակը բարձանում է, ինչը կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել: Ազատվեք սթրեսից, պահպանեք հոգեկան հավասարակշռությունը:

Առողջ սնունդ: Ձեր օգտագործած մթերքն ազդում է վահանաձև գեղձի աշխատանքի վրա: Խորհրդակցեք էնդոկրինոլոգի հետ՝ պարզելու համար՝ ինչ սկզբունքով է հարկավոր սնվել՝ կախված վահանաձև գեղձի խանգարումից:

Հավելումներ: Վիտամիններն ու հանքանյութերն օգնում են վահանաձև գեղձի խնդիրների դեպքում: Միայն թե դրանք պետք է նշանակվեն բժշկի կողմից համապատասխան հետազոտություններն անցնելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել