Հայաստանում գեղեցիկ զույգ կար: Ասում եմ կար, որովհետև այդ զույգը շուտով չի լինի` դրա մի կեսը կտեղափոխվի բանտ: Խոսքը Օհանյան Սեյրանի և Խաչատրյան Ռուզանի մասին է: Ժամանակին այս երիտասարդները ընդդիմադիր դարձան, տիկին Ռուզանը Ֆեյսբուքում կատարյալ աստղ էր: Պայքարում էին Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, որոշել էին նրան աշխատանքից հեռացնել, որովհետև նեղացել էին` պաշտպանության նախարարի պաշտոնը կորցնելու համար: Բնականաբար, Սերժ Սարգսյանի մտքով էլ չանցավ որևէ պատասխանատվության ենթարկել պրն Սեյրանին, թեպետ դրա բարոյական իրավունքն ուներ, էլ ուր մնաց` քրեական հետապնդման: 
Երիտասարդ զույգը հեղափոխությունը ողջունեց, իսկ այսօր պրն Սեյրանին ծանր մեղադրանք է առաջադրվել: Խախտվել է նրա, ինչպես ինքն է ասում, տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Իսկ զարմանալին այն է, որ ընդդիմադիր տիկին Ռուզանը լռում է` բավարարվելով միայն իր էջում ամուսնու հայտարարությունները հրապարակելով: 
Հիմա, մի քանի հարց. ինչո՞ւ է պասիվացել քաղաքականապես ակտիվ տիկին Ռուզանն այսօր: Վախենո՞ւմ է, քանզի գիտի, որ Փաշինյան Նիկոլը Սերժ Սարգսյան չէ և կպատժի, թե՞ համարում է, որ Փաշինյան Նիկոլին ընդդիմանալն, այսպես ասենք, մոդայիկ չէ այսօր: Միգուցե համաձա՞յն է ամուսնուն առաջադրած մեղադրանքի հետ և, որպես ազնիվ կին, չի կարող գնալ սեփական խղճի դե՞մ: 
Իսկ եթե մեր ֆանտազիան մինչև վերջ միացնենք, ապա նույնիսկ այդ դեպքում չենք կարողանա պատկերացնել, թե ինչ կաներ և ինչ կարգի տիեզերական շուխուռ կդներ տիկին Ռուզանը, եթե Սերժ Սարգսյանի օրոք պրն Օհանյանին ասեին, թե աչքիդ վրա հոնք կա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել