Ըստ ուսումնասիրությունների ընտանեկան զույգերի 23-ը վերականգնում են իրենց հարաբերությունները բաժանվելուց հետո: Ոչ միշտ է, որ երկրորդ փորձը հաջող է լինում, բայց կան հաջողակներ, որոնց մոտ այն ստացվում է:  

 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 աստղային զույգերի, որոնք չեն սխալվել իրենց հարաբերություններին երկրորդ շանս տալով: 

1.Մայլի Սայրուս և Լիամ Հեմսվորթ

Այս գերաստղերը ծանոթացել են 2009թվականին ՛՛Վերջին երգը՛՛ ֆիլմի նկարահանումների ժամանակ: Վերջին 10 տարում նրանք բաժանվել են 2 անգամ, սակայն նորից միացել են, իսկ 2018-ի դեկտեմբերին կայացավ նրանց երկար սպասված հարսանիքը: 

2. Ջոննի Մակդեյդ և Քորտնի Կոկս

Հայտնի ամերիկացի դերասանուհու և իռլանդացի երաժշտի հարսանեկան արարողությունը կկայանա շատ շուտով: Նրանք  2014-ին հայտարարեցին իրենց նշանադրության մասին, իսկ 2015-ին բաժանվեցին, սակայն հետագահում նորից միավորվեցին:

3. Օռլանդո Բլում և Քեթի Փերրի

Դերասանը և երգչուհին ծանոթացել են 2013-ին, չնայած միայն 3տարի անց սիրավեպ սկսվեց նրանց միջև: 2017-ի նրանց հայտարարությունը, որ նրանք բաժանվել են մեծ անակնկալ էր երկրպագուների համար: Չնայած դրան նույն տարվա օգոստոսին զույգը կրկին վերամիավորվեց:

4. Բրայան Տանակա և Մարիա Քերրի

2016-ին սկսվեց երգչուհու և պարողի անսպասելի սիրավեպը, որը կարծես թե ավարտվեց 2017-ին, սակայն նույն 2017-ի գարնանը աստղային զույգը որոշեց վերամիավորվել: 

5. Դոն Ջոնսոն և Մելանի Գրիֆիտ

Դերասանները ամուսնացան, երբ Մելանին 19տարեկան էր, իսկ Դոնը 27: Կես տարի անց նրանք բաժանվեցին, և անցավ ավելի քան 10տարի, երբ նրանք երկրորդ անգամ որոշեցին ամուսնանալ: Առաջին ամուսնության պահից 20տարի անց նրանք վերջնականապես որոշեցին բաժանվել: Չնայած դրան զույգն ունի աղջիկ՝ Դակոտա Ջոնսոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել