Հարգելի պատգամավորներ, կառավարության անդամներ, Նիկոլ Փաշինյան, չեք մոռացել, չէ՞, ձեր խոստման մասին, որ Հայաստանում պետք է հարգված լինեն ոչ թե քրեական հեղինակությունները, այլ բարեկիրթ, քաղաքավարի, պարտաճանաչ քաղաքացիները։ 
Որ քրեական հեղինակությունների տեղը բանտն է, իսկ բանտերում էլ չպետք է լինեն ինչպես հանգստյան տանը, այնպես էլ դժոխքում հայտնված մարդիկ։

Եթե մտածում եք, որ մարդիկ ինքնուրույն պիտի գան այս գիտակցությանը, ապա մեքենաների կապոտները մնալու են իրենց տեղերում, իսկ մարդիկ էլ պատքը ետ ստանալու համար թաղի հեղինակությանն են դիմելու, ոչ թե ոստիկանությանը։

Մտածեք, ու աշխատեք էս ուղղությամբ։ Սա գլխավոր պահանջն էր, որով հեղափոխության սկզբնական զանգվածը դուրս էր եկել ձեզ աջակցելու։

Նախկին պաշտոնյաների հետ հակամարտություններում չթուլացնեք ձեզ այնքան, որ ուժ չունենաք Հայաստանի այս գլխավոր չարիքի դեմ պայքարի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել