Ամերիկացի հայտնի ըմբշամարտիկ Քուրտ Էնգլի ազգականուհուն՝ Մարջան Աքվիլին հնարավոր է եղել փրկել գերությունից շնորհիվ Facebook Live-ի։ Այդ մասին տեղեկացնում է The New York Post-ը։

Աղջկան առևանգել էր իր նախկին ընկերը՝ Ջարմեյն Ռոջերսը։ Նա ծեծել է աղջկան, նստեցրել մեքենան և տարել անհայտ ուղղությամբ։

Էնգլը Facebook-ում հրապարակում է արել՝ խնդրելով ազգականուհու գտնվելու վայրի մասին ցանկացած տեղեկություն տրամադրել։ Դրանից հետո անհայտ անձը ոստիկանությանը հայտնել է, որ Facebook Live է տեսել զոհի և նրան առևանգողի մասնակցությամբ։ Ստացված տեսանյութի հետքերով հնարավոր է եղել հատնաբերել նրանց գտնվելու վայրը։

Աղջկան առևանգած երիտասարդը ձերբակալված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել