Սաուդյան Արաբիայում հղի կանայք այլևս պարտավոր չեն ծննդաբերության համար ամուսնու համաձայնությունը ստանալ, գրում է National-ը:

Այսուհետ կինն ինքնուրույն կորոշի, թե ինչպես կանցնի ծննդաբերությունը՝ կեսարյան հատմա՞մբ, թե՞ ցանկացած այլ վիրահատական միջամտությամբ:

Կանանց նաև թույլատրվում է իրենց հղիության և ծննդաբերության նշանակված օրվա մասին տեղեկատվություն հարցնել` առանց խնամակալ տղամարդու ստորագրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել