Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով այժմ գլխավորում է Ուելսի հավաքականը, խոսել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքի մասին:

«Զարմացած չեմ, որ Սուլշերն այդքան հաջող է սկսել աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»: Ցանկացած մակարդակում 6 անընդմեջ հաղթանակ տոնելը ֆանտաստիկ ցուցանիշ է:

Շատերն ասում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտավոր է հաղթել նման խաղերում, բայց այդ խաղերից շատերը բարդ են եղել, օրինակ՝ «Նյուքասլի» և «Տոտենհեմի» հետ հանդիպումները:

Սուլշերը և ֆուտբոլիստները հիանալի են աշխատում: Այժմ թիմում այլ մթնոլորտ է: Ես ներկա եմ եղել մի քանի խաղի: Հիանալի է, որ ՄՅՈւ-ն գեղեցիկ հաղթանակներ է տոնում և շատ գոլեր է խփում: Հավատում եմ, որ մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի լավագույն քառյակում: Մրցաշրջանի այս հատվածում ամեն պահը շատ կարևոր է»,- Գիգզի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել