Ինչպե՞ս պետք է մեծերը գլիցին ընդունեն։ Այս դեղամիջոցն ավելի լավ է ընդունել անհատապես ընտրված չափաբաժնով՝ հաշվի առնելով հիմնական և ուղեկցող հիվանդությունները, ցուցումները, հակացուցումներն ու հնարավոր կողմնակի հետևանքները, այդ պատճառով էլ ավելի լավ է բուժվել բժշկի նշանակմամբ։

Ի՞նչ է գլիցինը ու ինչպե՞ս է այն ազդում

Գլիցինը պատկանում է այն դեղամիջոցների խմբին, որոնք լավացնում են գլխուղեղի նյութափոխանակությունը։ Այն մտնում է շատ կենսակտիվ նյութերի կազմի մեջ, այդ թվում՝ մարդու հյուսվածքների սպիտակուցների մեջ։ Այն նաև մասնակցում է նյարդային մանրաթելերի միջոցով ինֆորմացիայի փոխանցմանը։ Գլիցինը մասնակցում է նաև գլյուկոզայի քայքայման և էներգիայի ստացման պրոցեսին։

Այդ գործողության շնորհիվ գլիցինը ցուցաբերում է հանգստացնող, հակատագնապային, հյակադեպրեսիվ, հակատոքսիկ ու հակաօքսիդանտային ազդեցություն։ Այս պրեպարատը դրականորեն է ազդում մարդու մտավոր ունակությունների վրա, այդ թվում՝ նաև հիշողության, մտածողության ու սովորելու ունակության վրա։

Գլիցինն արտադրվում է ինչպես լեզվի տակ դնելու 100 մգ հաբերով, այնպես էլ ներքին ընդունման համար նախատեսված 400 մգ հաբերով։ Գլիցին ֆորտեն թողարկվում է 250 մգ դոզավորմամբ ու նախատեսված է լեզվի տակ դնելու համար։ Կիրառման եղանակի մեջ մանրամասն ցուցումներ կան, թե ինչպես մեծերը և փոքրերը պիտի գլիցին ճիշտ ընդունեն։

Ո՞ւմ են նշանակում գլիցին

Մեծերին գլիցին նշանակում են հետևյալ հիվանդությունների ու վիճակների դեպքում՝

  • բարձր հոգեէմոցիոնալ ծանրաբեռնվածության ու սթրեսների դեպքում, օրինակ՝ ուսանողներին՝ քննաշրջանի ժամանակ,
  • նևրոզների ու նևրոզանման վիճակների դեպքում, որոնք ուղեկցվում են նյարդայնացնող թուլությամբ, ագրեսիվությամբ, դեպրեսիայով, անքնությամբ,
  • վեգետաանոթային դիստոնիայի դեպքում,
  • գլխուղեղի աշխատանքի ոչ ինֆեկցիոն բնույթի ցանկացած ծագման խանգարումների կամ, այլ կերպ ասած, էնցեֆալոպատիաների ժամանակ։ Հատկապես օգտակար է ալկոհոլային էնցեֆալոպատիայի ժամանակ։
  • մտավոր գործունեության խանգարումների, այդ թվում՝ նաև տարիքային առանձնահատկություններով պայմանավորված դեպքերում,
  • տարած գլխուղեղային վնասվածքներից ու իշեմիկ ինսուլտներից հետո,
  • քրոնիկ ալկոհոլիզմի դեպքում՝ որպես միջոց, որը նվազեցնում է ալկոհոլի նկատմամբ ունեցած հակումը, ինչպես նաև խումարի նշանները չեզոքացնող միջոց։

Գլիցինի ընդունման կանոնները

Գլիցինի հաբերը դնում են լեզվի տակ ու թողնում մինչև լրիվ ներծծվելը։ Կարելի է նաև խմել հաբը։ Բուժման ստանդարտ կուրսը մեծերի համար 2-4 շաբաթ է։ Դեղամիջոցն ընդունում են օրական 2-3 անգամ, մեկ հաբից։ Անհրաժեշտության դեպքում բուժման կուրսը կարելի է կրկնել նախորդից հետո մեկ ամիս ընդմիջում տալուց հետո։

Ցանկալի է բուժվել բժշկի հսկողությամբ։ Այնուամենայնիվ, գլիցինը բացարձակապես ոչ տոքսիկ դեղամիջոց է, որը կարելի է առանց դեղատոմսի ձեռք բերել ցանկացած դեղատնից։ Հիմնական խնդիրն այն է, որ ոչ ճիշտ ընտրված բուժման կուրսի դեպքում այս դեղամիջոցի արդյունավետությունը կնվազի։

Գլիցինի դոզավորումը՝ տարբեր հիվանդությունների ժամանակ

Զանազան հիվանդությունների ժամանակ այս պրեպարատի նկատմամբ պահանջմունքը տարբեր է, այդ պատճառով էլ մեծերը գլիցին ընդունելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ։

Գլիցինի կարիք օրգանիզմը հատկապես ունենում է գլխուղեղային վնասվածքների և իշեմիկ ինսուլտների դեպքում։ Այդ դեպքերում պրեպարատը նշանակվում է անմիջապես՝ չսպասելով՝ մինչև հիվանդության սուր դրսևորումներն անցնեն, և այն պետք է ընդունեն մեկ ամսից ոչ պակաս։

Իշեմիկ ինսուլտից հետո օպտիմալ է համարվում գլիցինի 10 հաբի ընդունումը 1 մգ-ից՝ ինսուլտի առաջին նշաններից 3-6 ժամվա ընթացքում։ Հաբը պետք է դնել հիվանդի լեզվի տակ կամ լուծել մեկ թեյի գդալ ջրի մեջ։ Ինսուլտից հետո առաջին 5 օրերի ընթացքում հիվանդը պետք է ընդունի 10 հաբ, ինչից հետո անցնի սովորական չափին օրական 3 անգամ, 4 շաբաթվա ընթացքում։

Իշեմիկ ինսուլտի բուժման համար թողարկվում է հատուկ պրեպարատ՝ գլիցին ֆորտե։ Այն նույնպես դնում են լեզվի տակ։

Մեծերն իշեմիկ ինսուլտի դեպքում առաջին հիվանդության սկզբից 3-6 ժամերի ընթացքում նշանակում են 1մգ-ից 4 հաբ՝ մեկ թեյի գդալ ջրով, ապա 5 օրերի ընթացքում անցնում են բուժման այլ կուրսի՝ կեսական հաբ օրական 3 անգամ, մեկ ամսվա ընթացքում։

Քրոնիկական ալկոհոլիզմի դեպքում գլիցինը նշանակում են կուրսերով, տարեկան մի քանի անգամ։ Ռեմիսիայի փուլում այն նշանակում են կոմպլեքս բուժման տրամաբանության մեջ՝ հիվանդության ռեցիդիվները կանխելու նպատակով, գլխուղեղի վիճակի լավացման նպատակով 2-4 շաբաթվա ընթացքում՝ օրական 3 անգամ։

Խումարից և երկարատև ալկոհոլային թմրածության մեջ գտնվելուց ազատելու համար քրոնիկական ալկոհոլիզմի դեպքում գլիցին նշանակում են սկզբում՝ մեկ հաբ, 20 րոպեից՝ երկրորդը, մեկ ժամ անց էլ՝ երրորդը, ապա օրական 2-3 անգամ՝ մեկ հաբից։

Բարձր հեգեէմոցիոնալ ու մտավոր ծանրաբեռնվածությունների ու սթրեսների դեպքում մեծերը գլիցին պետք է ընդունեն 2-4 շաբաթվա ընթացքում, օրական 2-3 անգամ մեկ հաբից։

Անքնության դեպքում քնելուց անմիջապես առաջ պետք է խմել 1-2 գլիցինի հաբ։

Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս, որ գլիցինը, ինչպես և ցանկացած դեղամիջոց, օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել