Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական ինը ժամից ավելի երկարատև քունը հղիների շրջանում կարող է ուշ վիժման պատճառ դառնսլ, հաղորդում է EurekAlert!-ը:

Դա ապացուցել 153 կնոջ մասնակցությամբ գիտափորձը: Պարզվել է, որ հղի կանայք գիշերը հաճախ են արթնանում, ինչը պաշտպանիչ նշանակություն ունի նրանց դեռ չծնված երեխայի համար:

Գիտնականների կարծիքով՝ պատճառը վեգետատիվ նյարդային համակարգի ակտիվացումն է, ինչը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Քնած ժամանակ այդ կարճատև փոփոխությունները փոխհատուցում են ցածր արյան ճնշման երկարատև ժամանակաշրջանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել