Aysor.am-ը գրում է․
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատարի մամուլի քարտուղար, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կապակցությամբ:
 
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջին շփումները, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները, որոնցից վերջինը կայացել է Փարիզում՝ 2019 թվականի հունվարի 16-ին, դրական ազդակներ են տալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի համար:
 
Եվրոպական միությունն ակնկալում է դրանց արդյունքների լիարժեք իրականացումը: Այդ թվում՝ ակնկալվում է նաև բնակչությանը խաղաղության պատրաստելու  հստակ միջոցառումների ընդունման, նաև բանակցությունների ակտիվացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին արտաքին քաղաքական գերատեսչությունների վերջին համաձայնության իրականացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել