168.am-ը գրում է․

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») եւ Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթեւ Հայրապետյանը («Իմ քայլը») եւ Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել