«ՀՀ հաշվեքննիչ պալատի փոխնախագահ, նախկին ՀՅԴ–ական պատգամավոր Արա Նռանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

2019թ. հունվարի 16–ին հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Արա Նռանյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների վերաբերյալ:

2018թ. սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 12 000 000. ՀՀ դրամ, 98 000 ԱՄՆ դոլար, 10 000 ռուսական ռուբլի և 3000 եվրո:

Տարվա վերջում նրա ունեցած դրամական միջոցներից 12 000 000 ՀՀ դրամը ավելացել է՝ կազմելով 37 000 000 ՀՀ դրամ: 98 000 ԱՄՆ դոլարը տարեվերջում նվազել է՝ կազմելով 45000 ԱՄՆ դոլար: 10 000 ռուսական ռուբլին և 3000 եվրոն տարեվերջում այլևս առկա չեն եղել:

2018թ. հանձնած կամ վերադարձած փոխառությունները ենթաբաժնում առկա տվյալների համաձայն՝ փոխառության գումարը նշված հարկային տարվա սկզբում կազմել է 34 000 ԱՄՆ դոլար, 13 600 000 ՀՀ դրամ և 12 500 000 ՀՀ դրամ: Նշված 34 000 ԱՄՆ դոլարը հարկային տարում վերադարձվել է: Իսկ 13 600 000 ՀՀ դրամ և 12 500 000 ՀՀ դրամ փոխառությունները հարկային տարվա վերջում համապատասխանաբար կազմել են 32 600 000 ՀՀ դրամ և 10 500 000 ՀՀ դրամ:

Արա Նռանյանի եկամուտների հանրագումարը հարկային տարում կազմել  է 14 072 638 ՀՀ դրամ: Նշված թվից 10 136 917 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից:

Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժնում էլ նշված  է 2 847 108 և  1 088 613 ՀՀ դրամ եկամտի մասին: Անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել