«ԱԺ պատգամավորների աշխատասենյակների հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում` լուծել պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշների հարցը:

Դեռ երեկ պատգամավորները սովորական համարանիշներ ունեցող մեքենաներով էին երթևեկում և դրանք կայանում ԱԺ շենքի դիմաց: Եթե համարանիշ տրամադրվում է բոլոր պատգամավորներին, ապա փոխադրամիջոց միայն Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, խմբակցության ղեկավարներին և հանձնաժողովների նախագահներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա պատգամավորները ցանկանում են իրենց անձնական մեքենաների վրա պատգամավորական համարանիշներ փակցնել, բայց ԱԺ աշխատակազմում այդ հարցը չեն կարող գլուխ բերել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ ԱԺ-ն չի կարողացել ամբողջությամբ հետ վերցնել նախկին պատգամավորներին հատկացված համարանիշները: Մինչ այդ ԱԺ-ն մեկ ամսով «պարապուրդի» մեջ է. հաջորդ նստաշրջանը տեղի կունենա արդեն փետրվարին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել